Հրդեհ է բռնկվել Ծարավ Աղբյուրի փողոցի այգիներում

Օգոստոսի 5-ին, ժամը 18:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 72 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծարավ Աղբյուրի փողոցի այգիներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 20:53-ին:

Այրվել է խոտածածկույթ՝ մոտ 6000 քմ և չշահագործվող վագոն-տնակի (6 քմ) փայտե կառուցատարրերը՝ ամբողջությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել