Նորություններ

Խմիչքի հավաքածուից կոնյակներ էին գողացել

Հյուրընկալվել են իրենց ընկերոջ տուն ու տեսնելով կոնյակների հավաքածուն՝ գայթակղվել, գողացել դրանք:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Անուշավան Ավետիսյանն և Աշոտ Թորոսյանը 2015թ. մայիսին հյուրընկալվել են Ս.Մ-ի առանձնատուն: Թորոսյանը հաստատ իմանալով, որ վերջինիս բնակարանի 2-րդ հարկում գտնվող հյուրասենյակի պատի մեջ հավաքված դարակաշարի վրա կոնյակների և ծխախոտների հավաքածուներ կան, առաջարկել է տանտիրոջը, որպեսզի նա իր հավաքածուից բերի և միասին խմեն: Տանտերը մերժել է Թորոսյանին, նա էլ կոնյակների առկայության մասին հայտնել է Անոշավանին, ասել, որ նա այդտեղից կոնյակներ գողանա և դնի իր անձնական օգտագործման մեքենայի մեջ:

Անուշավանը, լսելով հորդորները, մտել է հյուրասենյակ ու գաղտնի հափշտակել զգալի չափի արժողության թվով 4 հատ 0,5լ տարողության ԽՍՀՄ արտադրության կոնյակներ՝ պատճառելով շուրջ 140.000 ՀՀ դրամի վնաս:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի նստավայրի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել