Նորություններ

Քաղաքապետարանում շարունակում են թեժ գծով զանգեր ընդունել

Հուլիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 297 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 252-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 45 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 84 հեռախոսազանգ, որոնցից 75-ին լուծում է տրվել, իսկ 9-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Երևանի քաղաքապետարանի ԹԵԺ ԳԾԻ հեռախոսահամարն է 011 514 000:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել