ԱԻՆ աշխատակիցները գյուրզա են բռնել

Օգոստոսի 3-ին, ժամը 15:28-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի Աբովյան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել