Զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա կիրառված արգելանքը հանվել է. ՄԻՊ

ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով քաղաքացին տեղեկացրել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձում է տարածել զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա:

Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է բողոքի քննարկման ընթացակարգ:

Իրավասու պետական մարմնի հետ կատարաված համատեղ աշխատանքների արդյուքնում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից որոշում է կայացվել քաղաքացու դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու մասին:

Իրազեկում.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`

  • հաշմանդամներին.
  • ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանցկամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին.
  • առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.
  • ալիմենտային պարտավորությունների համար.
  •  որպես պետական նպաստ.
  • վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում.
  • տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.
  •  աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել