Նորություններ

Ցածր տոկոսադրույքով վարկեր՝ գյուղմթերք մթերողների համար

«Ամեն տարի գյուղմթերքի մթերման արդյուքնում ձևավորվում են պարտքեր՝ մթերողների կողմից գյուղատնտեսների նկատմամբ, և չեն կնքվում պայմանագրեր մթերող ընկերություն և գյուղացիների միջև, որով կհստակեցվի, թե ի՞նչ քանակ, ի՞նչ գնով կմթերքվի»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Այս ամենից ելնելով՝ գյուղնախարարությունն առաջարկել է մյուս ծրագրերի համար նախատեսված բյուջեի տնտեսված գումարից 70 մլն 422.000 դրամ վերաբաշխում անել, և մթերող ընկերություններին 3 տոկոսանոց վարկեր տրամադրվի մեկ տարով, ինչը թոըյլ կտա պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ, որը հիմնական պայմանն է լինելու և վճարել անմիջապես ու միայն գյուղմթերքի դիմաց:

Կարեն Կարապետյանը դրական արձագանքեց նախագծին: «Անպայման հետևում եք, որ այդ գումարը ճիշտ տեղեր ուղղվի, որովհետև եթե մենք 2,4 միլիարդ ուղղենք մեր ընդհանուր մթերման դաշտի մեջ ու կարգավորենք դիսբալանսները, կունենանք լավ արդյունք:»,-եզրափակեց վարչապետը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել