Նորություններ

Բակից հայտնաբերվել են հրանոթային արկ և պայթած արկի բազմաթիվ բեկորներ

Օգոստոսի 2-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հայտնել են, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ Դավիթաշենի 2-րդ փողոցի տներից մեկում պայթյուն է եղել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20-ին, Դավիթաշենի 2-րդ փողոցի թիվ 56/2 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով նշված հասցեից «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1997 թ. ծնված Աշոտ Եփրեմյանը և 1985 թ. ծնված Նիկոլայ Եփրեմյանը:
Նշված տան բակից հայտնաբերվել են 120 մմ տ/չ հրանոթային արկ և պայթած արկի բազմաթիվ բեկորներ:
Օգոստոսի 3-ին, ժամը 1.30-ին, նշված բուժկենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Նիկոլայ Եփրեմյանը օգոստոսի 2-ին, ժամը 23.20-ին, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել