Տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքներին և հողօգտագործողներին զիջումներ կանեն. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ օգոստոսի 3-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ժամանակ հանձնարարական տվեց տարերային աղետների հետևանքների վերացման և պետական աջակցության վերաբերյալ:

Հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների ուսումնասիրությունների և հնարավոր լուծումների վերաբերյալ տրվել էր հանձնարարական, ինչի արդյուքնում իրականացվել են համալիր ուսումնասիրություններ և վեր են հանվել ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև տարվա ընթացքում տեղի ունեցած ցրտահարությունից, սելաֆներից էապես տուժած համայնքների, հողօգտագործման տրամադրման պետական աջակցության հնարավոր տարբերակները:

«Ելնելով վերոնշյալից հանձնարարում եմ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին, մեկամսյա ժամկետներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության շրջանակում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները նշված տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքների, հողօգտագործողներին ըստ ներկայացված հայտերի զիջելու նպատակով»,-ասաց վարչապետը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել