Նորություններ

Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր տրամադրելու համար արդյո՞ք պարտադիր է նրա ներկայությունը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իրազեկում է ամենահաճախ տրվող հարցերից մեկի հետ կապպված.

ՀԱՐՑ – Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր տրամադրելու համար արդյո՞ք երեխայի ներկայությունը պահանջվում է անձնագրային ծառայությունում:
ՊԱՏԱՍԽԱՆ – Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար դիմում է նրա ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու) կամ ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխության համաձայն վերը նշված անձանց փոխարեն նրանց կողմից լիազորված անձը (լիազորագիրը պետք է հաստատված լինի նոտարական կարգով):
Երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում չի պահանջվում և անձնագիր ստանալու դիմումը ենթակա է բավարարման անկախ այն հանգամանքից, դիմելու պահին երեխան գտնվում է ՀՀ-ում, թե՝ ոչ:
Դիմումատուի հետ միաժամանակ երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պահանջելը աշխատակցի համար կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Ի տարբերություն հին նմուշի անձնագրի, բիոմետրիկ անձնագիր ստանալիս երեխայի ներկայությունը պահանջվում է անձնագրային ծառայությունում, որպեսզի տեղում իրականացվի լուսանկարահանումը՝ անձնագրային ծառայությունում առկա սարքավորման միջոցով, իսկ 6 տարեկանից բարձր լինելու դեպքում վերցվի մատնադրոշմները:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել