Օդի ջերմաստիճանը հնարավոր է հասնի 42-ի. Գագիկ Սուրենյան

Օդի առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-7-ին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հայաստանին Իրաքի տարածքից մոտենում է տաք օդի հերթական ալիքը: Մինչև օգոստոսի 7-ը գտնվելու ենք այդ ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում:

Կարմիր օղակի մեջ ընգրկված է Արաբական անապատների վրա առաջացած արևադարձային տաք օդի զանգվածը:

Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ, և եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի  գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից օրը մեկ աստիճանով կբարձրանա, ջերմաստիճանի բարձրացման պիկերը կլինեն օգոստոսի 6-ին և 7-ին»,-ընդգծեց նա:

Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի, իսկ ցածրադիր վայրերում հնարավոր է նաև՝ 42 աստիճանի: Լեռնային գոտիներում և Լոռիում ջերմաստիճանը կլինի՝ 36, Տավուշի հովտային գոտիներում 39 աստիճան, Մեղրիում, Ագարակում նույնպես հանարվոր է դիտվի 41-42 աստիճան տաքություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել