Խոշոր հրդեհ է եղել. այրվել են ավտոտնակներ

Օգոստոսի 1-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի նախկին «Շրջկոպ»-ի տարածքում այրվում են ավտոտնակներ:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղու թիվ 27 հասցեում գտնվող նախկին «Շրջկոպի» պահեստներում (սեփականատեր Ս. Ձ.) և հարակից խոտածածկ տարածքում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ալավերդու քաղաքապետարանի ջրցան և «Ջրմուղ» ՓԲԸ-ին պատկանող մեկական ջրատարեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 21:05-ին:

Այրվել են տանիքից մոտ 1000 քմ կառուցատարրեր և մոտ 3 հա բուսածածկույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել