Նորություններ

Մոսկվայի շրջանային դատարանում փոխհրաձգություն է եղել

Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է փաստաբան Սոֆյա Ռուբասկայան:

Աղբյուրը տեղեկացնում է, որ փաստաբանը լսել է առնվազն 20 կրակոց: Այլ մանրամասներ հայտնի չեն: «Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել, վիրավորվել են աշխատակիցները»,- ասել է նա:

Մոսկվայի շրջանային դատարանի մամուլի քարտուղար Նատալյա Օսիպովան հայտնել է, որ դատարանից իրականացվել է աշխատակիցների և այցելուների տարհանում: Միջադեպի հստակ պատճառներ նա չի նշել:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել