Կրակոցներ Արագածոտնի մարզում. զոհեր և վիրավորներ կան

Արագածոտնի մարզում կրակոցներ են հնչել:

Տեղեկությունն Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: «Դեպքը եղել է Շամիրամ գյուղում»,- նշեցին զրույցի ընթացքում:

Ըստ տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել Շամիրամ գյուղում գտնվող հանդիսությունների սրահներից մեկում, որտեղ անհայտ անձը ներս է մտել ու կրակ բացել քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ:

Քիչ անց ոստիկանությունը կհայտնի զոհերի և վիրավորների ճշտված թիվը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել