Նախադեպային դատական ակտ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում

Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկ տարուց ավել տևած դատավարությունից հետո նախադեպային դատական ակտ է գրանցվել:

Այս մասին փաստաբան Հրանտ Անանյանը գրում է.

փաստաբան Հրանտ Անանյան

«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Ա.Օհանյանի) շուրջ 14 ամիս տևած դատավարությունից հետո դատավճռով իմ պաշտպանյալ Ա.Ա-ի վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3 մասով վերագրվող արարքը ( ի դեպ, որով մեղադրողը որպես պատիժ միջնորդել էր 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում՝ անձնական գույքի բռնագրավմամբ) վերարորակեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2 մասով, նշանակեց պատիժ տուգանքի ձևով, հաշվանցելով նախկինում շուրջ 9 ամիս կալանքի տակ գտնված ժամանակահատվածը, ըստ էության, ազատեց պատժից:

Նշվածը այս գործով նույնպես համարում եմ մեծ հաղթանակ, կարծում եմ դատական ակտը կհամարվի որոշ առումով նախադեպային: Շնորհակալություն պարոն Օհանյանին դատական քննությունը հետաքրքիր անցկացնելու և ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել