Նորություններ

Կասեցվել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 13 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը

2017 թվականի առաջին կիսամյակում ստուգումներ են իրականացվել 13 կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ: Հաշվի առնելով կաթնամթերքի արտադրության սեզոնային բնույթը և ռիսկայնությունը՝ ներկայումս ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ստուգումներ են իրականացվում կաթնամթերք արտադրող 50 ընկերություններում: Այս մասին տեղեկացնում են ՍԱՊԾ-ից:

Ծառայությունը, հուլիսի սկզբից սկսած, ստուգումներ և դիտարկումներ է իրականացնում պաղպաղակի իրացման շուկայում՝ 14 տնտեսվարողների մոտ: «Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակած արդյունքների հիման վրա, դիտարկման հրաման է բացվել նաև հրապարկման մեջ տեղ գտած և ներմուծված՝ ռուսական ծագման երկու ապրանքատեսակների համար: Պետական վերահսկողության շրջանակներում ապրանքատեսակներից նմուշներ են վերցվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը գտնվում է ընթացի մեջթեև արդեն կասեցվել է պաղպաղակի 4 արտադություն:

Ծառայությունն, ընդհանուր առմամբ, կասեցրել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող  13 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը: Ամբողջական  արդյունքները կհրապարակվեն վերահսկողության ավարտից հետո:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել