Նորություններ

Ամբաստանյալի աթոռին «Էրզրում» պարային համույթի գեղարվեստական ղեկավարն է

Քիչ չեն դեպքերոը, երբ այս կամ այն գեղարվետսկան խմբի անդամ ձևանալով տարբեր անձիք փորձում են լքել երկիրը՝ հյուրախաղերի մեկնելու պատրվակով:

Այս անգամ այդ մարդկանց թիվը հասել է շուրջ 18-ից: «Էրզրում» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սմբատ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա, Իսպանիայում կայանալիք պարի փառատոնին մասնակցելու համար շահադիտական նպատակներով 2500-ական եվրոյի դիմաց համույթի մասնակիցների ցուցակում ընդգրկել է դրա գործունեության հետ որևէ առնչություն չունեցող ՀՀ 18 քաղաքացինների: Այս մասին ասվում է մեղադրական եզրակացության մեջ:
Բացի Ս.Հարությունյանին, նույն գործողության համար մեղադրանք է առաջադրվել նաև Հարություն Քոչարյանին:

Արմեն Դարմոյանին մեղադրում են այն բանի համար, որ նա 2015թ ընթացքում կազմակերպել է քաղաքացինների անօրինական միգրացիան` մուտքը «Շենգենյան համաձայնության» պետություններ:

Գործը կքննվի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Նշենք նաև, որ Հարություն Քոչարյանը նախկինում դատապարտված եղել է:

Երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Նրանց անձնագրերը վերցվել են որպես իրեղեն ապացույց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net  

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել