Ի՞նչ անել՝ հանրային ծառայությունների համարանիշը հաճախ պահանջելու դեպքում

Այն դեպքում, երբ իրավասու տարբեր մարմինների կողմից քաղաքացիներից պահանջվում է հանրային ծառայությունների համարանիշ, նույնականացման քարտ չունենելու դեպքում վերջինս ստիպված է լինում իր անձնագրով ներկայանալ անձնագրային ծառայություն և ստանալ տեղեկանք: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նշված տեղեկանքը տրվում է A4 ֆորմատի թղթով, հարմար չէ անընդհատ իր հետ կրել, ինչպես նաև շուտ է մաշվում և դառնում օգտագործման համար ոչ պիտանի:

Խորհուրդ է տրվում քաղաքացիներին ստանալ նույնականացման քարտ, քանի որ հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է քարտի վրա, ամեն անգամ անհրաժեշտություն չի առաջանա ներկայանալ անձնագրային ծառայություն ՀԾ համարանիշի տեղեկանք ստանալու համար:
Բացի այդ, որպես անձը հավաստող փաստաթուղթ նույնականացման քարտը ամենօրյա ռեժիմով հեշտ է կրելը, առավել դիմացկուն է:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել