Նորություններ

Լիլիթ Գալստյանը նշանակվել է հասարակայնության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար

Լրատվական դաշտում երկար տարիների փորձ ունեցող Լիլիթ Գալստյանը նշանակվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հասարակայնության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար:

Լիլիթ Գալստյանը ծնվել է 1974 թվականի մարտի 16-ին, Երևանում:

Կրթություն
1991-1996թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ

Աշխատանքային փորձ
1998-2002 «Հայոց Աշխարհ» օրաթերթ
1998-2004  Միաժամանակ համագործակցել է տարբեր հեռուստաընկերությունների հետ՝ որպես «Քրեական պատմություններ» հաղորդաշարի, «Հայոց տաճարներ» ֆիլմաշարի սցենարիստ-խմբագիր
2002-2006 «Երկիր» շաբաթաթերթ
2006-2009 Կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար
2009-2011 Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի տեղեկատվության և հանրային կապերի վարչության պետ
2010-2011 «Լրագրողները հանուն ապագայի» ՀԿ «Նոր մեդիայի գործիքներ՝ մեդիայի մասնագետների համար» ծրագրի համակարգող
2009-2014 Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս
2011-2017  «Երկիր Մեդիա» ՀԸ yerkirmedia.am կայքի գլխավոր խմբագիր

Անդամակցում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիային:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել