Մի քանի ժամ է Երևանում օդի ջերմաստիճանը չի իջնում +40-ից

«Ուղիղ 5 ժամ է Երևանում +40…+41 աստիճան է». գրում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ից օգոստոսի 03-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Հանրապետության տարածքում՝ հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել