Նորություններ

Կալանավորը դիմել է փախուստի. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական անփութության հետևանքով ձերբակալվածներին պահելու վայրից կալանավորի կողմից փախուստի դիմելու դեպքի առթիվ:

2017 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի է դիմել կալանավոր Ա.Անտոնյանը:

Նախնական տվյալներով՝    ՀՀ ոստիկանության աշխատակից Ա.Մարգարյանը, իրականացնելով ձերբակալվածների պահելու վայրում ծառայություն, կալանավորներից մեկին սանհանգույց ուղեկցելիս, չի փակել խցի և ՁՊՎ-ի ընդհանուր մուտքի դռները, ինչի հետևանքով նույն խցում գտնվող մեկ այլ կալանավոր դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  315-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական անփութություն) և 355-րդ հոդվածի 1-ին մասի (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ինչպես նաև կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում էր ՀՀ քննչական կոմիտեն:

Նշենք նաև, որ ՀՀ դատական դեպարտամենտի Հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր արել.

«Էլեկտրոնային մամուլում «Մարտունու դատարանից կալանավոր է փախուստի դիմել», «Գեղարքունիքում 30-ամյա կալանավորը դատարանից փախուստի է դիմել» և նմանօրինակ վերնագրերով տեղեկություններ են հրապարակվել, նաև լուրը հաստատելու կամ հերքելու համար ինձ են դիմել գործընկեր-լրագրողներ:

Տեղեկացնում եմ, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրից փախուստի դեպք չի եղել: Տեղեկությունը, որ դատարանից կալանավոր է փախել, իրականությանը չի համապատասխանում»:

Այսինքն կալանավորը փախել է ոչ թե դատարանից, այլ ՁՊՎ-ից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել