Նորություններ

Վիճաբանություն Գյումրիում՝ սանրվածքը ծաղրելու պատճառով

Հուլիսի 20-ին, ժամը 3.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-45 տարեկան, անձը չպարզված տղամարդ:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված քաղաքացին 1983 թ. ծնված Արտակ Դ.-ն է (ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ բաց ուղղիչ դատապարտյալ): Հուլիսի 20-ին, ժամը 3.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի ակումբներից մեկի դիմաց Արտակ Դ.-ն և 1989 թ. ծնված Պետրոս Ն.-ն վիճաբանել են իրար հետ՝ Պետրոս Ն.-ի կողմից Արտակ Դ.-ի սանրվածքը ծաղրելու պատճառով: Պետրոս Ն.-ն սուր-կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտակ Դ.-ին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 27-ին նախկինում դատապարտված Պետրոս Ն.-ն ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել