Այն ինչ պլանավորել ենք՝ հստակ և խիստ ժամկետներին հետևենք. վարչապետը՝ ԿԳՆ-ին

ՀՀ կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-18 ուս.տարվա պատշաճ մեկնարկն ապահովելու համար հանձնարարական տվեց ԿԳ նախարարին, մարզպետներին և քաղաքապետին:

Հարկավոր է մինչև 2017 թ.-ի օգոստոսի  25-ն ապահովել բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումն ու ավարտը: Իսկ աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում:

Ինչպես նաև ձեռնարկել միջոցներ հանրապետության սահմանամերձ, բարձր լեռնային տարածքների ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաների ուսուցիչներով համալրելու ուղղությամբ:

«Խնդիրն ինչի մասին հասկանալի է: Շատ դեպքերում մենք սեպտեմբերի 1-ին, օգոստոսի 31-ին շինանարարական աշխատանքներն ավարտում ենք, կենցաղային պայմանները աշակերտների համար պատշաճ չի: Այն ինչ պլանավորել ենք՝ հստակ և խիստ ժամկետներին հետևենք»,-նշեց Վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել