Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը հաստատելու մասին նախագիծ

Այսօրվա կառավարության նիստին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի անդամներին է ներկայացնելու Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը հաստատելու մասին որոշման նախագիծը, որում նշվում է.

««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը՝ համաձայն հավելվածի:
  2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին իրականացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման և գործերի կառավարչության գործառույթները»:

Համաձայն նախագծի հավելվածի՝ հաստիքացուցակն այսպիսին կլինի.

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

Հ/Հ

ը/կ

Հաստիքի անվանումը Միավորի թիվը
       1. Հանձնաժողովի նախագահի օգնական 1
      2. Աշխատակազմի ղեկավար 1
      3. Վարչության պետ 2
      4. Գլխավոր մասնագետ 4
      5. Առաջատար մասնագետ 1
      6. Փորձագետ 2
      7. Գլխավոր հաշվապահ 1
      8. ԸՆԴԱՄԵՆԸ 12

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել