Իրավաբանի թափուր հաստիք՝ առողջապահության նախարարությունում

Առողջապահության նախարարությունը հայտարարում է իրավաբանի թափուր հաստիքի մրցույթ՝ կենտրոնացված կարգով գնման գործընթացների կազմակերպման և համակարգման աշխատանքային խմբում:

Պաշտոնի անվանում՝ Իրավաբան

Երկարաժամկետ, 1 ամիս փորձաշրջանով

Երևան, ՀՀ

Բացման օր՝ 27 հուլիսի, 2017 թ.

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 20 օգոստոսի, 2017թ

Աշխատավարձ՝ Մրցակցային

Դիմելու ընթացակարգ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունները (CVs) ուղարկեն [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով: Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Աշխատանքի նկարագիր: ՀՀ առողջապահության նախարարության Կենտրոնացված կարգով գնման գործընթացների կազմակերպման և համակարգման աշխատանքային խմբի /այսուհետ` խումբ/ իրավաբանը պատասխանատու է կենտրոնացված կարգով գնումների գործընթացի իրավական ապահովման համար:

Իրավբանը հաշվետու է Խմբի ղեկավարին և ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված տվյալ գործընթացի մասով պատասխանատու պաշտոնատար անձին (ըստ անհրաժեշտության):

Պարտավորություններ՝

  • ապահովել գնումների գործընթացների համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,
  • կազմել գնման պայմանագրերի նախագծեր,
  • տալ իրավական գնահատական գնման հայտերի և գնման պայմանագրերի մասով,
  • իրականացնել բոլոր գնման գործընթացի հետ կապված պայմանագրերի և փաստաթղթերի պահպանումը և արխիվացումը,
  • իրականացնել գնումների մասով ստացված բողոքների ուսումնասիրությունը և գործընթացի վարումը
  • Իրականացնել խմբի ղեկավարի կողմից հանձնարարված այլ գործառույթներ:

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ քաղաքացիաիրավական ոլորտում,
  • ՀՀ քաղաքացիական և Գնումների մասին ՀՀ օրենսդրության լավ իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ, խիստ կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • MS Office փաթեթի լավ իմացություն

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել