Նորություններ

Պրոֆեսոր Ռ.Պողոսյանի մահվան գործով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է  դատահոգեբուժական փորձաքննություն։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` 1983թ. ծնված Հ.Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և հարցաքննվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես մեղադրյալի հոգեկան վիճակը՝ այդ թվում՝ մեղսագրվող արարքը կատարելու պահին, պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն։

Փորձաքննության կատարումը հանձնարարվել է  «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ ծնված 1947թ.:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու, 1983թ. ծնված Հ. Համբարձումյանը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել