Նորություններ

Պրակտիկա՝ Իրավաբան.net կայքում

Իրավաբան.net-ը հայտարարում է կայքում լրագրողների մասնագիտական պրակտիկայի անցկացման վերաբերյալ:

Պրակտիկայի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ դատաիրավական լրագրության ոլորտում, կտիրապետեն տվյալների լրագրության հիմնական սկզբունքներին և գործիքներին, կհմտանան օպերատիվ լրահոսի պատրաստման, թողարկման, դատական գործերի լուսաբանման, հարցազրույցներ և վերլուծական նյութեր պատրաստելու գործում:

Պրակտիկան անվճար է, այն տևելու է 1 ամիս, սկսկվելու է սեպտեմբերի 5-ից: Հայտեր կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լրագրության ֆակուլտետների ավարտական կուրսերում սովորող ուսանողները և շրջանավարտները:

Պրակտիկայի լավագույն մասնակիցը աշխատանքի ընդունվելու հնարավորություն կսատանա: 

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), ցանկալի է տրամադրել նաև հեղինակային նյութերի լինքեր կամ կցել դրանք նամակին` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2017թ. սեպտեբերի 1-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Լրագրողական պրակտիկա»: Հեռախոս՝ 010 54 01 99։

Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից:

Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել