Նորություններ

Օդի ջերմաստիճանը կշարունակվի տատանվել մինչև +38…+40 աստիճան

Հուլիսի 26-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 24-25-ը հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-25-ը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել