Հրդեհ Երևանում. դեպքի վայր Է մեկնել երեք մարտական հաշվարկ

Հուլիսի 23-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քուչակի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից փայտի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել