Նորություններ

Տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովը

Երևանում այսօր՝ հուլիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովը։

Համաժողովի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի գործունեության արդյունքները վերջին մեկ տարվա ընթացքում։

Կոալիցիան նախորդ տարի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարությանը ներկայացրեց 6 կետերից բաղկացած ճանապարհայի քարտեզ․ «Մենք ցանկանում էինք իրականացնել կարևոր հակակոռուպցիոն բարեփոխումներ Հայաստանում, ներդնել նոր կառուցակարգել, որոնք կօգնեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը Հայաստանում»,- նշեց Կարեն Զադոյանը։

Այդ քայլերն են ապօրինի հարստացման քրեականցում, կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի ստեղծում, ազդարարների իրավունքների պաշտպանություն, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում, վարչական կոռուպցիայի դեմ պայքարի հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկում և բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկեր նվազեցում։

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի ստեղծման հանգամանքից՝ Կարեն Զադոյանը հիշեցրեց, որ այս մարմնի վերաբերյալ իրավական ակտերը մշակվել են կառավարության ու քաղաքացիական հասարակության երկխոսության արդյունքում։

Նա նաև տեղեկացրեց, որ սեղանին դրված երկու մոդելներից գործադիրը ընտրեց հակակոռուպցիոն կանխարգելիչ անկախ մարմնի մոդելը, սակայն կոալիցիան հակված էր ունիվերսալ մոդելին, որն իրականացնում է կանխարգելիչ, կրթական ու իրավապահ գործառույթներ։

Այդուհանդերձ կառավարությունը երկխոսության մեջ մտավ ու 2017-2022թթ․ ծրագրում նախատեսեց նաև ունիվերսալ մոդելի ուսումնասիրության հարցը․ «Մենք կարծում ենք, որ մեր ջանքերը պետք է ուղղենք ու ամբողջ մեր ներուժով այնպես անենք, որ ամենաուշը 2018թ․, երբ կսկվի կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմինը գործել, զուգահեռ ունենանք կոռուպցիոն հանցագործությունները քննող մեկ միասնական քննչական մարմին, որովհետև մենք կարող ենք լուրջ արդյունքներ չարձանագրել, եթե այս մոտեցումը համալիր չլինի»,- շեշտեց ԻՀԱ ղեկավարը՝ մանրամասնելով, որ Կոալիցիան տեսնում է այդ գործառույթի իրականացումը Հատուկ քննչական ծառայությունում։

Հայաստանում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում կատարվել է մասնակի կերպով։ Հայտնեց Կարեն Զադոյանը՝ հավելելով, որ կառավարությունն այս փուլում միայն գնումների ոլորտում է ինստիտուտը ներդրել․ «Գնումների մասին օրենքում մենք ունենք դրույթ, որ այն ընկերությունները, որոնք կհաղթեն մրցույթը, պարտավոր են բացահայտել իրենց իրական սեփականատերերին, այլապես պետությունը իրավունք ունի չկնքել համապատասխան պայմանագիրը նրանց հետ»,- ասաց ԻՀԱ ղեկավարը՝ շեշտելով, որ բաց է մնում տնտեսական մրցակցության ոլորտը։

Ճանապարհային քարտեզի մյուս կետը հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկումն է, Կարեն Զադոյանը հիշեցրեց, որ այդ կենտրոնները գործարկվել են 2011-2014թթ․, այդ ընթացքում իրավապահ մարմիններին ուղարկվել է 736 գործ, պետական և այլ մարմիններին՝ 916 դիմում։ 2011-2014թթ․ Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը դրական տեղաշարժ ուներ, քան վերջին 3 տարիներին։ Ուստի Կոռուպցիայի դեմ պայքարի դեմ խորհրդում առաջարկ է եղել քայելր ձեռբարկել այդ կենտրոնների վերագործարկման ուղղությամբ, եղել է վարչապետի համապատասխան հանձնարարականն ու սպասվում է, որ կհայտարարվի բաց մրցույթ՝ այդ կենտրոնների գործարկման համար։

Զեկույցից հետո, Կոալիցիան շարունակելով աշխատանքները, նախ ընտրեց կառավարման խորհրդի անդամներին, որից հետո գումարվեց կառավարման խորհրդի նիստ, որի ընթացքում ընտրվեց խորհրդի նախագահին։

Կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամներ ընտրվեցին հետևյալ ՔՀԿ-ները՝

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Թևան Պողոսյանը։ Նրա թեկնածությունը կառավարման խորհրդի նիստին առաջադրեց Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը․ «Շատ հաճախ, Կոալիցիան նույնականացնում են իմ անձի հետ, սակայն այն բազմատար մարմին է։ Ես ցանկանում եմ մեր կազմակերպության անունից առաջադրել Թևան Պողոսյանի թեկնածությունը, անձ, ով ակտիվ պատգամավորական գործունեությամբ է զբաղվել, ներկայացրել է հանրային սեկտորի շահերն ու կանգնած է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ստեղծման ակունքներում»,- նշեց պարոն Զադոյանը։

Կառավարման խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի թեկնածությանը։ Նրա խոսքերով՝ Կոալիցիան ինստիտուցիոնալ հիմքերի վրա է պատկերացնում Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների կատարումը։ Խորհրդի նոր նախագահը նաև հայտնեց իր ծրագրերի մասին․ «Առաջին աշխատանքները լինելու է հիմնվելով դրական փորձի ու հաջողությունների վրա գիտակցել ու հասկանալ նաև, թե ինչ ոճ պետք է մենք փոխենք, որ կարողանանք մնացած հարցերի լուծմանը մասկանցել։ Պետք է գիտակցենք նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր խնդիրները՝ կրթությունը, կանխարգելում, եթե ինքներս չանենք առաջ չի գնալու»,- նշեց պարոն Պողոսյանը։

Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահը առաջնային է համարում անպատժելիության մթնոլորտի վերացումը․ «Պետք է կարողանանք հասնել այն խնդրին, որ պատժելությունից խուսափելու անհնարին իրավիճակ ձևավորվի Հայաստանում և երբևէ չունենանք իրավիճակներ, որտեղ անպատժելության մթնոլորտը այսպես շարունակվի»,- ընդգծեց նա։

Կոալիցիան մինչ այս կառավարության հետ երկխոսության արդյունքում իրավական օրակարգ է մտցրել մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ ապօրինի հարստացման քրեականացումը, ազդարարների ինստիտուտի ներդրումը և այլն, Թևան Պողոսյանը վստահեցրեց այսուհետ ևս երկխոսություն կլինի գործադիրի հետ․ «Այսպես թե այնպես երկխոսությունը պետք է։ Այս երկիրը մեր բոլորինն է։ Երկխոսություն չի նշանակում, որ այն ինչ ասել է կառավարությունը, մենք գոհ ենք լիենլու, երկխոսությունը հարգանքի է արժանանում այն ժամանակ, երբ ոչ միայն գիտես լսել, բայց նաև քո ասածը դիմացինդ նույնպես լսում է»,- հայտնեց պարոն Պողոսյանը։

«Կոալիցիան այն ինստիտուտն է, որ ներկայումս գիտակցված ըմբռումով ու մոտեցումով կարողանում է առնվազն խնդիրը բարձրաձայնել ու տեղ հասցնել որոշումներ կայացնողների առջև, ինչպես իրականացնել քայլեր, որ որոշումներ կայացնողները չշարունակեն այնպես, ինչպես նրանք են ցանկանում ու հաշվի նստեն Կոալիցիայի հետ»,- համոզմունք է հայտնում Թևան Պողոսյանը։

Նշենք, որ Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում են շուրջ 95 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմանադրվել է Եվրոպական միության աջակցության շնորհիվ։

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել