Նորություններ

Արդյո՞ք աշխատանքային օր է հուլիսի 24-ը

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որն այս տարի կնշվի հուլիսի 23-ին, իսկ հաջորդ երկուշաբթի, այսինքն՝ հուլիսի 24-ին կլինի մեռելոց։

Մինչ այս` մասնավորապես ՀՀ նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի ղեկավարման տարիներին մեռելոցները հայտարարվում էին ոչ աշխատանքային օրեր։

Նման որոշումներ գործադիրը կայացնում էր հերթական նիստին, թերևս մեկ դեպք է եղել, երբ արտահերթ նիստ է գումարվել ու նմանաբնույթ հարց քննարկվել։

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, սակայն օրակարգում այդպես էլ չընդգրկվեց և բնականաբար չընդունվեց որոշում, որով հուլիսի 24-ը կհայտարարվեր ոչ աշխատանքային։ Չի բացառվում արտահերթ նիստի հրավիրումը, սակայն հաշվի առնելով Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավուրթյան գործելաոճն ու սկզբունքները՝ քիչ հավանական է, որ այդ հարցը որոշելու համար գործադիրը նիստ գումարի։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել