Քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանում կարող են աշխատանքի անցնել 45 տարին չլրացած անձիք

Կառավարությունն այսօր հստակեցրեց քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոնի անվանումը՝ այն համահունչ դարձնելով այլ հատուկ ծառայությունների համակարգի ղեկավարների անվանումների հետ։ Նոր նախագիծը գործադիրին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։

Նա մանրամասնեց․ «Նախատեսվում է «քրեակատարողական վարչության պետ»-ը փոխարինել «քրեակատարողական ծառայության պետ» բառերով, բացի այդ որպես քրեակատրողական ծառայողի խրախուսանք նախատեսվում է նաև մեդալի պարգևատրումը։ Նախագծով սահմանվում է, որ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման ստորաբաժանումներում կարող են ծառայության անցնել դիմումը ներկայացնելու պահին ոչ թե 30 տարին չլրացած, այլ 45 տարին չլրացած անձիք՝ թողնելով ավելի տարիքով անձանց ևս դիմելու ու ծառայության անցնելու քրեակատարողական համակարգում, ինչպես նաև կարգավորվել է ժամկետային զինվորական ծառայության չանցած պահեստազորի սպայի կողմից քրեակատարողական ծառայության պաշտոնում անցնելու հնարավորությունը»,- նշեց նախարարի տեղակալը։

Գործադիրը հաստատեց նոր նախագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել