Արտաշես Ջավադյանն ազատվել է տնօրենի պաշտոնից

Փորձաքննությունների ազգային բյուրոյի (ՓԱԲ) տնօրեն Արտաշես Ջավադյանն աշխատանքից ազատվել է. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՓԱԲ մամուլի խոսնակ Լանա Մշեցյանը: Նա նշեց, որ Արտաշես Ջավադյանն աշխատանքից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն: Նա իր գործունեությունը կշարունակի գիտահետազոտական բնագավառում:

Լանա Մշեցյանը հայտնեց, որ ՓԱԲ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Խաչիկ Մուրադյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել