Նորություններ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովը տեղի կունենա հուլիսի 21-ին

Հուլիսի 21-ին տեղի կունենա Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների երրորդ համաժողովը:

Այսօր տեղի է ունեցել ՔՀԿ-ների հակակառուպցիոն կոալիցիայի անդամ երևանյան հասարակական կազմակերպությունների ժողով, որի ընթացքում ընտրվել են համաժողովի մասնակից ՔՀԿ-ները:

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկաներին ներկայացրեց համաժողովի օրակարգը, որում ընդգրկված է երկու հարց։ Նախ պետք է ներկայացվի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը և երկրորդ՝ համաժողովի մասնակիցները կընտրեն ՔՀԿ-ների հակակառուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներին:

Նշենք, որ Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում են շուրջ 95 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմանադրվել էԵվրոպական միության աջակցության շնորհիվ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել