ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կշարունակեն ավտոկայանատեղի համար վճարել SMS հաղորդագրությամբ

Հաշվի առնելով SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղի համար իրականացվող` վճարման ծառայության հանրային կարևորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է տեխնիկական աջակցության ծառայություն մատուցել` վերանայված ձևաչափով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ իրավասու մարմինների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա,  ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսուհետ SMS ծառայության համար կգանձի 2 (երկու) ՀՀ դրամ: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ծառայության դիմաց սահմանված խորհրդանշական այդ գումարն ընկերության համար չի կարող դիտարկվել որպես հավելյալ եկամտի աղբյուր. դա գործառնական անհրաժեշտություն է:
Նշված խնդրի՝ հանրության շահերից բխող հանգուցալուծումն  ընտրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Երևանի քաղաքապետարանի և գործընթացին մասնակցող բոլոր կողմերի միջև կառուցողական քննարկումների արդյունքում:
Կրկին հարկ ենք համարում հիշեցնել, որ SMS հաղորդագրությունների միջոցով ավտոկայանատեղի համար վճարելու մեխանիզմն ի սկզբանե նախատեսված էր որպես ժամանակավոր լուծում, սակայն, ընդառաջելով հարմարավետ ծառայություն մատուցելու հասարակության պահանջին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը համաձայնել է պահպանել վճարման այդ ձևաչափը և մատուցել ծառայությունը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել