Նորություններ

Ֆիրդուսի շուկան ապամոնտաժում են․ վաճառողները դեռ չեն հավաքել իրենց տաղավարները

Ֆիրդուսի շուկան ապամոնտաժվում է: Այսօր տեխնիկան քանդեց հատակը:

Տաղավարների տերերը մինչ տեխնիկայի մտնելը շուկայի տարածք չէին հավաքել: Նրանք բողոքում էին, որ առանց իրենց կամքի նրանց հանում են վաճառքի կետից: Այլ շուկաներ չեն ցանակնում տեղափոխվել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, երբ ցանկանում էին սկսել ապամոնտաժել, քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը խնդրել էր փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին, որոշ ժամանակով դադարեցնել աշխատանքները, մինչ աշխատակիցները կդատարկեին իրենց տաղավարները: Սակայն աշխատակիցները այդպես էլ մինչև վերջին րոպեն չլքեցին իրենց տաղավարները:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել