Արցախի Հանրապետության նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը

Արցախի խորհրդարանում այսօր տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում պատգամավորներն ընտրեցին Արցախի Հանրապետության նախագահին:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ արդեն իսկ քվերակությունն ավարտվել է և արդյունքներն ամփոփվել են. նիստին ներկա է եղել 33 պատգամավորներից  32-ը:

Նրանցից 28-ը քվեարկել է գործող նախագահ Բակո Սահակյանի, իսկը 4-ը` «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի օգտին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել