Դանակահարված հայտնի հոգեբանի վիճակը կրիտիկական ծանր է

Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանտու Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանի դանակահարվելու դեպքին գրել է.

«Հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով քաղաքացի Ռ. Պ.-ն շտապ օգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: Անիմջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ դիմածնոտային, և այլ նեղ մասնագետները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել է մեծ արյան կորստի պատճառով, ինչը հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը:
Ներկա պահին վիճակը գնահատվում է կրիտիկական ծանր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել