Կայանատեղի վճարման ժամանակ Յուքոմի բաժանորդները կվճարեն 102 և 502 դրամ

«Յուքոմ» ընկերությունը անդրադառնալով կարմիր գծերի ավտոկայանատեղերի վճարների վերաբերյալ.

«Ի գիտություն մեր բաժանորդների, հայտնում ենք, որ պատասխանելով «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ին Երևանի քաղաքապետարանի կողմից ուղված գրությանը, նաև հաշվի առնելով Երևանի քաղաքային համայնքի կողմից հնչեցված բազմաթիվ մտահոգությունները կապված կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ավտոկայանատեղի համար գանձվող գումարի դրույքաչափերի ավելացման հետ, «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ն բանակցությունների արդյունքում ընդառաջել է բոլոր խնդրանքներին և շահագրգիռ կողմերի հետ համաձայնություն է ձեռք բերել հետևյալի մասին:

Գիտակցելով, որ վերջերս հնչեցված 149 դրամ և 748 դրամ սակագներն էապես կազդեն «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի շարժական կապի բաժանորդների վրա, ինչն սկզբունքորեն դեմ է մեր ընկերության՝ բաժանորդամետ լինելու ռազմավարությանը, ստեղծվեց հատուկ ձևաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և  օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 (երկու) ՀՀ դրամ վճարը կայանատեղի վճարման մասին ծանուցում պարունակող բոլոր հաղորդագրությունների համար: Արդյունքում կայանատեղի վճարման ժամանակ Յուքոմի բաժանորդները կվճարեն 102 և 502 դրամ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել