Նորություններ

Փոփոխություններ են կատարվում լիցենզավորման գործող կարգերում. Առողջապահության նախարարություն

Մեր երկրում գործող լիցենզավորման կարգերը հաճախակի բարեփոխվում են։ Խոսքն, անշուշտ, բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի արտադրություն կամ դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման կարգերի մասին է։ Այս մասին հաղորդում են Առողջապահության նախարարությունից:

Այժմ, համագործակցելով մասնագիտական ասոցիացիաների և գլխավոր մասնագետների հետ, հերթական անգամ փոփոխություններ են կատարվում լիցենզավորման գործող կարգերում։ Դրանք միտված են լիցենզավորման գործընթացի ավելի պարզեցմանը, միաժամանակ` արդյունավետ և ժամանակակից բժշկագիտության պահանջներին համապատասխանող իրավական դաշտի ստեղծմանը։

Կարևորելով յուրաքանչյուրի կարծիքը` նախարարությունն առաջարկում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում kabrahamyan@moh.am հասցեով ներկայացնել առաջարկներ և դիտողություններ։

Սպասում ենք ձեր արձագանքներին։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել