Քայլեր՝ միասնական երթուղային ցանցի ստեղծման ուղղությամբ

Կառավարության հուլիսի 20-ի նիստին նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին չզեկուցվող որոշման նախագիծը:

Նշվում է, որ այս  որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  կառավարության 20.04.2017թ. նիստի N 29.6/[402773]-17(17) արձանագրության 3-րդ կետի կատարմամբ, ինչպես նաև Հայաստանի  ամբողջ տարածքը տրանսպորտային սպասարկումով ապահովմամբ:

Ներկայումս «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` հանրապետությունում տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ են ձևավորում երթուղային ցանցեր, որոնք չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը: Չվացուցակները կազմվում են այնպես, որ հնարավոր չի լինում ապահովել գյուղերից մինչև մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան կամ այլ մարզի խոշոր քաղաք ուղևորների արդյունավետ փոխադրումը: Որոշ երթուղիներ տնտեսապես հիմնավորված են և դրանց համար բազմիցս հայտարարված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով:

Գործող երթուղային ցանցում հնարավոր չէ ներդնել միասնական տոմսավորման համակարգ և շահագործվող տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ, ինչը թույլ չի տալիս ուղևորներին արդյունավետ կազմակերպելու ուղևորությունը:

Հիմնախնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է հաստատել միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

Կարգավորման առարկան  

– Կկազմակերպվի արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան,

– ելնելով ուղևորահոսքի ծավալներից, կորոշվի երթուղիներում անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը,

– կսահմանվի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր քաղաքներից դեպի Երևան  փոխադրման արդյունավետ

– արդյունավետ կկազմակերպվի հանրապետության ավտոկայարանների, ավտոկայանների, երթակարգավարական  կետերի աշխատանքը

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Արձանագրային որոշման նախագծի ընդունման արդյունքում  հանրապետության բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կկրճատվի ուղևորության համար ծախսվող ժամանակահատվածը, կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղևորափոխադրումների արդյունավերտությունը և ոլորտի վերահսկողության մակարդակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել