Փոփոխություն՝ զինվորականների դրամական օգնություն ստանալու կարգում

Հուլիսի 20-ի կառավարության նիստի չզեկուցվող օրակարգային հարցերից մեկը վերաբերում է զինվորականների սոցիալական ապահովության հարցերին:

Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ: Այս փոփոխությանւ անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»  օրենքի 30.2-րդ հոդվածում 01.03.2017թ. ՀՕ-48-Ն ՀՀ օրենքով կատարված լրացումն իրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև բխում է ՀՀ վարչապետի 06.05.2017թ. N 414-Ա որոշման պահանջներից:

Որոշման նախագծի համաձայն` դրամական օգնություն ստանալու համար ծնողի հետ համատեղ բնակվելու մասին տեղեկանք ներկայացնելու պարտավորությունը չի տարածվի ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համար փոխհատուցում ստացող զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների) վրա: Նախատեսվում է նաև կատարվող լրացման գործողությունը տարածել ՀՕ-48-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել