Նորություններ

Օդի օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է.

«Հուլիսի 19-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով»:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 18-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.80C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`     11.50C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.70C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել