Նորություններ

ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնը գործարկում է իր թեժ գիծը

Հուլիսի 3-ից գործում է Ճանապարհայի ոստիակնության Օպերատիվ կառավարման կենտրոնը: Սա Ճանապարհային ոստիկանության համակարգի վերջին նորամուծություններից ևս մեկն է:

Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից:

Фото Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia.Կենտրոնը հնարավորություն ունի 1-77 հեռախոսահամարով (թեժ գծով) միաժամանակ ընդունել մինչև վեց հեռախոսազանգ, բացի այդ, հնարավորություն է ստեղծվել օնլայն ռեժիմով հետևելու այն խաչմերուկների երթևեկությանը, որոնք կահավորված են Ճանապարհային ոստիկանության տեսախցիկներով: Օպերատիվ կառավարման կենտրոնի առկայությունը հնարավորություն է տալիս առավել հրատապ արձագանքել քաղաքացիների ահազանգերին:
Այսուհետ թեժ գծի 1-77 հեռախոսահամարը փակցված է լինելու նաև ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցներին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել