Ջրանջատումներ մինչև 24 ժամ, մի քանի տարածքներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
1. ս.թ. հուլիսի 17-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝  Սարուխան և Կարմիգյուղ գյուղերի  ջրամատակարարումը:

2. ս.թ. հուլիսի 18-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Գավառ քաղաքի՝ Գանձակ, Արծվաքար, Հացառատ թաղամասերի,

3. ս.թ. հուլիսի 19-ին ժամը 09.00-22.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս  գյուղերի:

4. ս.թ. հուլիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝  Էջմիածին քաղաքի, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտամետ, Արտիմետ, Բաղրամյան, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Գեղակերտ, Ֆերիկ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net  

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել