Մրցույթ՝ տնօրենի թափուր հաստիքների համար

ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է  բաց մրցույթ  «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն»  և « Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն»պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոններըը զբաղեցնելու համար: Այս մասին հայտարարում է կրթության և գիտության նախարարությունը:

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայասատանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն
ա)բարձրագույն կրթություն,
բ) վերջին տասը տարվա ընթացքում կրթության ոլորտում առնվազն հինգ  տարվա մասնագիտական կամ կրթության կազմակերպման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում ՀՀ Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետւոթյան օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենա համակարգչային /առնվազն Word ծրագիր/ և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում ՀՀ ԿԳ նախարարի անունով,
բ) երկու լուսանկար 3×4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճեն,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթւոթյան դիպլոմի պատճեն,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը /լրացված/,
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/,
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,
ե) ուսումնական հաստատության զարգացման   և բարեփոխման հայեցակարգ /նախատեսված հինգ տարվա պաշտոնավարման համար/,
Մրցույթին մասնակցելու համար դիմումները /փաստաթղթերը բնօրինակներով/ ներկայացնել  2017 թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 18-ը, ժամը՝ 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ 58-34-83
Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի օգոստոսի  25-ին, ժամը՝ 11:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել