Մայթերը զբաղեցնող սրճարաններն ապամոնտաժվեցին

Հետիոտնի տեղաշարժը խոչընդոտող բացօթյա սրճարանների մի մասն ապամոնտաժվել է: Այս մասին տեղեկանում եմ Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից:

Նշենք, ո խնդրին անդրադարձել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առևտրի օբյեկտների սառնարանները: Խստորեն հետևեք, որ տնտեսվարողները չգերազանցեն իրենց գործունեության համար հատկացված տարածքների սահմաններն ու այդպիսով խոչընդոտեն քաղաքացիների ազատ տեղաշարժը: Սա անթույլատրելի է», – նշել էր նա՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչություններին, հասարակական կարգի պահպանության ծառայությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարելով խստորեն հետևել, որպեսզի բացօթյա սրճարանների սեփականատերերը կամ վարձակալները իրենց աշխատանքները կազմակերպեն բացառապես հատկացված տարածքներում:

#CapitalTVprogram Հետիոտնի տեղաշարժը խոչընդոտող բացօթյա սրճարանների գործունեության մասին:Դիտեք այս շաբաթ #Մայրաքաղաք հաղորդման շրջանակում։

Posted by Yerevan Municipality on Saturday, July 15, 2017

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել