Վրաստան պատվիրակություն կմեկնի

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 14-ին նոր որոշում է ընդունել՝ Վրաստան պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արտակարգ իրավիճակների բնագավառում հայվրացական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու, երկկողմ հանդիպումներ ունենալու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի մայիսի 3-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրելու նպատակով 2017 թվականի հուլիսի 16-18-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հավելված»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել