Խոշոր հրդեհ Երևանում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 10 հա աղբից այրվում է մոտ 6.5 հա, իսկ 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա:

Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել