Ձմերուկի փառատոն՝ հուլիսի 15-ին. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում ս.թ. hուլիսի 15-ին` ժամը 19:00-ին, Կարապի լճի տարածքում կմեկնարկի ձմերուկի հինգերորդ փառատոնը: Արդեն ամենամյա դարձած այս միջոցառումը սիրված և սպասված տոն է ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար:

Այս անգամ ևս փառատոնի հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանց. ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և իհարկե՝ ձմերուկի հյուրասիրություն ու համտեսում: Մրցույթների հաղթողները կստանան մրցանակներ, իսկ փառատոնը կեզրափակվի հայկական հանրաճանաչ երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրով:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու ձմերուկի ամենամյա փառատոնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել