Տեղի կունենա «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացումը

2017 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 11.00-ին, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում տեղի կունենա Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը:

Պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ կառավարության ներկայացուցիչը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Վերջինս նաև կներկայացնի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակը և ուղղությունները, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված գործողությունները և միջանկյալ արդյունքները: Ծրագրի շրջանակներում ծրագրային թիմի կողմից իրականացվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների քարտեզագրում և Ծրագրի թիրախային ոլորտների հատկորոշում, որի արդյունքները նույնպես կներկայացվեն միջոցառման ընթացքում:

Միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, պետական մարմիններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և ԶԼՄ-ներից: Նրանք հնարավորություն կունենան՝ հարցեր տալու և մասնակցելու քննարկումներին:

Մանրամասներն՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել